|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նախօրեին ողբերգություն է տեղի ունեցել Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում: Տնօրինությունը հրաժարվել է վճարել իր աշխատակիցներից 49-ամյա Արմենի 5 ամսվա աշխատավարձը, որից հետո վերջինս հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից մահացել է: Գործարանը պատկանում է ծնունդով բաքվեցի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովին:
«Միկա ցեմենտ»-ի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը, պատճառաբանելով, թե գտնվում է Լեռնային Ղարաբաղում, հրաժարվել է «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում մեկնաբանել կատարվածը: Իսկ գործարանի գլխավոր ինժեներ Ռազմիկ Ջոռուխյանը, թեեւ հաստատել է, որ Արմենը մահացել է գործարանի մուտքի մոտ, սակայն նշել է, թե կատարվածը որեւէ կապ չունի աշխատավարձի հետ: