|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանին առաջարկել է ԱՊՀ-ի կազմ վերադառնալ. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա հայտարարել է Մինսկում մեկնարկած ԱՊՀ երկրների գագաթաժողովում:
«Մենք կցանկանայինք, որ Վրաստանը վերադառնար ԱՊՀ-ի կազմ»,- հայտարարել է նա:
Լուկաշենկոյի կարծիքով՝ Վրաստանը միությունը լքելու իր որոշակի պատճառներն ուներ:
«Վրաստանում շատ են այն մարդիկ, այդ թվում՝ ղեկավարությունում, որոնք ցանկանում են քաղաքական, տնտեսական և մեր երկրների ապագայի վերաբերյալ այլ հարցերի քննարկման համար ընդհանուր հարթակ ունենալ»,- ասել է նա: