|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այսօր Բելառուսի դեսպանը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից «Մարդասիրության մեդալ» է հանձնելու: Նշենք, որ սեպտեմբերի 5-ին էլ Ա. Լուկաշենկոն «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավար Գ. Ծառուկյանին պարգեւատրել էր «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով՝ «Բելառուսի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական եւ քաղաքական կապերի զարգացման գործում մեծ անձնական ներդրում ունենալու համար»: Փաստորեն, Լուկաշենկոյի համար սովորություն է դարձել Ծառուկյանին մեդալ տալը: