|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կարծիքով՝ 2014-ին Բաշար Ասադի վերընտրվելու դեպքում պատերազմը Սիրիայում կշարունակվի: Այդ մասին Քերին հայտարարել է Քաթարի ԱԳՆ ղեկավար Խալիդ Ալ-Աթիյահի հետ Ֆրանսիայում ունեցած բանակցություններից հետո. հայտնում է РИА Новости-ն:
«Եթե նա կարծում է, որ վերընտրվելով կլուծի երկրում առկա խնդիրները, ապա ես կարող եմ ասել, որ գրեթե վստահ եմ, որ քանի դեռ նա մնում է, պատերազմը, հաստատ, չի ավարտվի»,- ասել է Քերին: