|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, վիրավորների թվում է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:
Քիչ առաջ Yerkir.am-ի հետ զրույցում Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ Վարդան Պետրոսյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Այլ տեղեկություններ հիվանդանոցից դեռ խուսափում են հայտնել:
Նշենք, որ գիշերը ժամը 2-ի սահմաններում Տիգրան Խզմալյանն իր ֆեյբուքում գրել էր․ «Մենք մի քանի ընկերներով հիմա Էրեբունի հիվանդանոցում ենք, Վարդան Պետրոսյանին հիմա վիրահատում են: Գիտակցությունը տեղն է, կոտրվածքներ չկան: Մեքենայի անվտանգության բարձիկները բացվել են:Ասացին փայծախն է պայթել, բայց կյանքին վտանգ չի սպառնում»: