|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Բենինո Աքինոյին՝ Ֆիլիպիններին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների, հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել:
«Կիսելով Ձեր և Ֆիլիպինների ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։