|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի վերաբերյալ հայտնելիս խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ի պատգամավորներն ազատ են լինելու քվեարկության հարցում: Նա նշեց, որ դատաիրավական համակարգը ցածր վստահելիություն ունի, եւ չթերագնահատելով անհատի դերը` ՀՅԴ-ն ասում է, որ միայն համակարգի փոփոխությամբ է հնարավոր իրավիճակ փոխել։ Դա, ըստ Վարդանյանի, պետք է անի իշխանությունը։
«Մենք ուրախ կլինենք, եթե պաշտոնավարման ընթացքում Կոստանյանն առաջնորդվի իր բարձրաձայնած սկզբունքով և փոխի իրավիճակը։ Այս հանգամանքից ելնելով` մեր խմբակցության անդամները ազատ են քվեարկության մեջ»,- եզրափակեց դաշնակցական պատգամավորը: ։