|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հենց նոր ավարտվեց Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Yerkir.am,-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը հայտնեց, որ Սոս Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը' սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին, Համազգային թատրոնում:
Վարպետի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 29-ին` ժամը 12-ին:
Սոս Սարգսյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: