|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հակոբ Տոնոյանի անվան` Հայաստանի 2012-13թթ. Սուպերգավաթի խաղարկությունը:
Հայաստանի գավաթակիր Երևանի «Փյունիկ»-ը ուժերը չափում էր Հայաստանի Բարձրագույն խմբի հաղթող Գյումրիի «Շիրակ»-ի հետ:
Հանդիպման նախաձեռնությանը տիրում էին գյումրեցիները: Խաղի 29' Դեբլե Սերժը բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի 41' Դիդիե Բորիսը կրկնապատկեց գյումրեցիների առավելությունը:
Այսպիսով` 2:0: 2012-13թթ.` Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթը ուղևորվում է Գյումրի: