|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սեպտեմբերի 29-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի բուսակերական փառատոն` Vegan Fest Yerevan-ը, որը տեղի կունենա Երեւանի Մաշտոցի պուրակում:
Հայաստանյան փառատոնի կարգախոսն է «Ընտրիր կյանքը»: Այն նպատակ ունի Հայաստանում տարածել առողջ ապրելակերպի գաղափարը, ինչպես նաև ևս մեկ անգամ հիշեցնել կենդանիների շահագործման խնդրի, նրանց՝ բռնությունից և տառապանքից ազատ ապրելու իրավունքի մասին:
Փառատոնի ընթացքում կլինեն մշակութային, սպորտային և ժամանցային տարաբնույթ միջոցառումներ, դասախոսություններ առողջ սննդի մասին, բուսական համեղ սննդի հյուրասիրություն, մրցանակների խաղարկություն մասնակիցների միջև և մի շարք այլ հաճելի անակնկալներ: