|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են համահայկական խաղերի կազմակերպման եւ այդ գործընթացում Արցախի մասնակցության հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մենք պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել Արցախում համահայկական խաղերի շրջանակներում որոշ մարզաձեւերի մրցումների անցկացմանը` հավելելով, որ դա կլինի նշանակալի իրադարձություն մեր հանրապետության մարզական եւ հասարարակական կյանքում: