|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևանում ավարտվել է մոտոկրոսի Հայաստանի առաջնությունը, որը նվիրված էր Հայաստանի մոտոսպորտի առաջին սպորտի վարպետ, ավտոմոտոսպորտի բազմակի մրցանակակիր Ժիրայր Ասատրյանի հիշատակին: Նրա մահից անցել է մեկ տարի, այս մրցաշարը անցկացվում է արդեն երկրորդ անգամ:
Մրցաշարի հովանավորներն էին «Վիվառո»-ն, «Ռեդ Բուլլ»-ը, «Ռոյալ Արմենիա» ընկերությունները:
Մոտոկրոսի Հայաստանի առաջնությանը մասնակցում էին 14 մարզիկներ: Հայաստանի չեմպիոն հռչակվեց Հրանտ Սարկիսովը, ով անցած տարի նույնպես կանգնել էր պատվո հարթակի առաջին աստիճանին:
Մրցույթի կազմակերպիչները և հովանավորները նման մրցաշարերի անցկացումը շատ են կարևորում, քանի որ սպորտաձևը Հայաստանում զարգացած չէ, նրանց կարծիքով՝ նման միջոցառումները կնպաստեն այս սպորտաձևի առաջընթացին: