|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հաջողվել է Չինաստան մեկնել: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:
«Մեկնում եմ Չինաստան: Ժամանակն է հավաքել մեր եղբայրական հարաբերությունների բերքը»,- գրել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ը փակել է իր օդային տարածքը Վենեսուելայի նախագահի ինքնաթիռի համար: Նախագահի օդանավը պետք է հատեր Պուերտո Ռիկոյի օդային տարածքը, որը գտնվում է ԱՄՆ իրավասության տակ: ԱՄՆ-ի նման քայլից հետո, սակայն, Մադուրոյի ինքնաթիռի համար այլ երթուղի է մշակվել: