|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Սեպտեմբերի 18-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ Սթիվեն Փաունդին և Ջոն Ուիթինգդեյլին:
ԼՂՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել բրիտանացի խորհրդարանականների հետաքրքրությունը Արցախի Հանրապետության նկատմամբ:
Հանդիպման ընթացքում Կ.Միրզոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը և Ադրբեջանի ու Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկա փուլը:
Անդրադարձ է կատարվել նաև մի շարք տարածաշրջանային հարցերի: