|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Մոսկվայում կբացվի Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին:
Եկեղեցու բացման արարողության պատվին կտրվի համերգ, որին կմասնակցի նաեւ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը. այս մասին yerkir.am-ին տեղեկացրին նվագախմբի մամլո ծառայությունից: Այսօր տոնական համերգին ելույթ կունենան նաեւ Նարեկ Հախնազարյանը, Սերգեյ Խաչատրյանը, Հասմիկ Պապյանը:
Եկեղեցու շինարարությունը սկսվել էր 2008-ին, այն գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքի Օլիմպիական պողոտայում: