|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իրաքյան խորհրդարանի պատվիրակությունը, որը ղեկավարել է խորհրդարանի նախագահ Օսամա ան Նեջեֆին, երեկ Թեհրանում ներկայացրել է իր երկրի՝ սիրիական հակամարտության կարգավորման ծրագիրը. հայտնում է РИА Новости-ն: Իրաքը զգուշացրել է Իրանին չխառնվել սիրիական հակամարտությանը:
«Իրանի և Իրաքի հայացքներն այդ հարցում փոքր-ինչ տարբեր են: Մեր նպատակն է, որ տարածաշրջանի խոշորագույն պետությունների դիրքորոշումն այդ խնդրի վերաբերյալ համաձայնեցված լինի»,- ասել է РИА Новости-ին իրաքցի պատգամավոր Մազհար ալ Ջանաբին: