|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանվածության բարձր մակարդակով բացառիկ բջջային հեռախոս է ստացել. հայտնում է Euromag-ը:
Նոր բարակ և նուրբ սարքն արդեն համապատասխան փորձարկումներ է անցել Անվտանգության ու տեղեկատվական տեխնիկայի դաշնային վարչության կողմից:
«Մերկելֆոնը» ստեղծված է Samsung Galaxy S3-ի հիման վրա: Այն ունի հատուկ պաշտպանված SIM քարտ, որն անհնար է դարձնում հատուկ ծառայությունների կողմից օգտատիրոջ գաղտնալսումը։ Նման հեռախոս ստեղծելու որոշումը կայացվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից իրականացված զանգվածային գաղտնալսումներից հետո: