|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
2013-ը հոբելյանական է Արամ Խաչատրյանի համար. այս տարի լրանում է մեծանուն կոմպոզիտորի 110-ամյակը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբից Yerkir.am-ին տեղեկացրին, որ նվագախումբն այս տարի կունենա համերգներ` նվիրված Խաչատրյանի հոբելյանին:
Սեպտեմբերի 14-ին Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կլինի խաչատրյանական երաժշտության երեկո: Ծրագրում կհնչեն Խաչատրյանի ստեղծագործություններից «Կոնցերտ. ռապսոդիա թավջութակի եւ նվագախմբի համար» եւ «Ջութակի կոնցերտը»:
Որպես մենակատար` հանդես կգան թավջութակահար Նարեկ Հախնազարյանը (ՌԴ) եւ ջութակահար Բորիս Բրովցինը (Մեծ Բրիտանիա): Համերգը կղեկավարի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: