|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Հայտնաբերված խախտումների մասով կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ. հայտնում են քաղաքապետարանից:
Անդրադառնալով մայրաքաղաքում գործող վճարովի ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով իրականացվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել սահմանված հսկողությունը և շարունակել համապատասխան միջոցների ձեռնարկումը: