|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, իրականացնում է «Կամավորություն + Գործողություն = Փոփոխություն» կամավորության համահայկական քարոզարշավը:
Քարոզարշավի շրջանակներում ՀՀ ողջ տարածքում իրականացվում են մի շարք հանրային միջոցառումներ, որոնց թվում է նաև մաքրման և կանաչապատման ակցիան։
Ակցիան տեղի կունենա սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում:
Ակցիայի ընթացքում դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ՀԵՆԱ և ԵՆԿ անդմամների, բիզնես սեկտորի ներկայացուցիչների հետ համատեղ կմաքրվի և կկանաչապատվի Նոր Կյանք դպրոցի տարածքը: