|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սպիտակ տունը մտադիր է ԱՄՆ-ում առաջ տանել Սիրիային հարված հասցնելու անհրաժեշտության գաղափարը: Այդ մասին լրագրողներին Օբամայի՝ Սանկտ Պետերբուրգից մեկնած ինքնաթիռում հայտնել է ԱՄՆ վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյա. հայտնում է РИА Новости-ն:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել աջակցել Սիրիայի դեմ ռազմական գործողություններին:
Նա նաև ավելացրել է, որ Սպիտակ տանը Կոնգրեսի անդամների համար գաղտնի ճեպազրույց է կայացել, նրանք պետք է մտածեն Օբամայի՝ ռազմական գործողություններին հավանություն տալու առաջարկի շուրջ: