|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ իշխանությունները, քննարկելով Կոնգրեսում Սիրիայի դեմ ուժ կիրառելու հարցը, ստում են, երբ ասում են, որ ամերիկյան հարվածները չեն հանգեցնի երկրում «Ալ Քաիդա»-ի դիրքի ուժեղացմանը, կամ, երբ պնդում են, որ Սիրիայում ընդհանրապես «Ալ Քաիդա»-ի ներկայացուցիչներ չկան: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իհարկե, ստում են, ինչը գեղեցիկ չէ: Ես հետևեցի Կոնգրեսում տեղի ունեցող բանավեճերին: Կոնգրեսականը հարցնում է Քերիին. «Ալ Քաիդա»-ն գոյություն ունի՞: Ասում են՝ նրանք կուժեղացնեն իրենց դիրքերը»: «Ոչ, վստահաբար ասում ենք՝ նրանք չկան»,- պատասխանում է Քերին»,- պատմել է ՌԴ նախագահը: