|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանը, հավանաբար, հրաժարվում է ԵՄ-ի հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրից և ինտեգրվում է Ռուսաստանին: Այդ մասին երեկ հայտարարել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը:
Դիվանագետի հայտարարությունը հետևել է Հայաստանի` Մաքսային միությանը միանալու քաղաքական որոշմանը, որը կայացվել է երեկ` սեպտեմբերի 2-ին:
«Թվում է` Հայաստանը տապալում է համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ԵՄ-ի հետ բանակցությունները և դրա փոխարեն ինտեգրվում է Ռուսաստանին: Դիրքորոշումը 180 աստիճանով շրջվեց»,- գրել է Բիլդտը Twitter-ի իր էջում: