|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանը, ընտրելով Ռուսաստանի հետ Մաքսային միության տարբերակը, արգելափակեց ԵՄ-ի հետ Ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիրը կնքելու հնարավորությունը. Frence-Presse գործակալությանը ասել է ԵՄ նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը:
«Մենք հարգում ենք ցանկացած երկրի ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ ընտրել երկու կազմակերպությունները տարբեր մաքսային քաղաքականությունների պատճառով: Դրանք անհամատեղելի են»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ Խոր և համապարփակ առևտրի մասին պայմանագիրը նախատեսվում էր նախաստորագրվել նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության համաժողովի ընթացքում: