|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ հղում անելով Մախաչկալայի «Անժի»-իպաշտոնական կայքը, Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ակումբը պայմանավորվածություն է ձեռք բերել Դոնեցկի «Մետալուրգ»-ի հետ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի տեղափոխության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Մկրտչյանը հանդես է գալիս «Մետալուրգ»-ում 2011 թվականից, որի հետ 2012 թվականին հասել է Ուկրաինայի գավաթի եզրափակիչ:
Հայաստանի ազգային հավաքականում Կառլեն Մկրտչյանը անցկացրել է 30 խաղ, խփել է 1 գոլ: