|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մայրաքաղաքում ավարտին են մոտենում քաղաքապետարանի 2013թ շինբարեկարգման ծրագրերի շրջանակում ընթացող թվով 16 գրադարանների շենքերի ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները. հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Աշխատանքների ավարտին ամբողջությամբ կլուծվի Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր գրադարանների ջեռուցման խնդիրը: Տարեկան ծրագրով ջեռուցման անհատական համակարգ է անցկացվել նաև Կ.Դեմիրճյանի անվան թանգարանում: Ավարտական փուլում են ծրագրով նախատեսված թվով 4 ստեղծագործական կենտրոնների շենքերի ջեռուցման աշխատանքները:
Այս ուղղությամբ գործընթացը շարունակվում է Էրեբունի պատմահնագիտական թանգարանում, իսկ ժամանակակից արվեստի թանգարանում էլ հիմնանորոգվում է տանիքը: 2013թ ծրագրով ավարտին են մոտենում նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տան և «Հայ Արտ» մշակութային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: