|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի մերձակայքում ՀՀ սահմանապահները ձերբակալել են Վրաստանի քաղաքացու, որն ազգությամբ ադրբեջանցի է. այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատել են ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից:
Ձերբակալելու պատճառն այն է, որ քաղաքացին հատել է սահմանն առանց թույլտվության ու առանց փաստաթղթերի։
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով: