|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է դատական հայց ներկայացնել լոնդոնյան Times ամսագրի դեմ իր մասին «գիտակցաբար զրպարտչական պնդումներ անելու համար». տեղեկացնում է Newsru-ն:
Թուրքիայի վարչապետին զայրացրել է այս շաբաթ ամսագրում տպագրված բաց նամակը, որում նրան բռնապետ են անվանում եւ մեղադրում Ստամբուլում հունիսին տեղի ունեցած ցույցերի ժամանակ 5 մարդու զոհվելու մեջ: Նամակի տակ մշակույթի գործիչների ստորագրություններ են, այդ թվում` Շոն Պենի, Սյուզան Սարադոնի, Բեն Կինգսլիի եւ Դեւիդդի Լինչի: