|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կուբան»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարիերան կշարունակի Մոսկվայի «Սպարտակ»-ում: Հայ ֆուտբոլիստը ռուսական ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր կնքեց. հայտնում է ռուսական sport-express.ru կայքը:
Ակումբների միջև բանակցությունները տևել են մի քանի օր: Ըստ աղբյուրի` 23-ամյա Օզբիլիսն արդեն բուժզննում է անցել «Սպարտակ»-ում և կստանա 11 համարի մարզաշապիկը:
Հիշեցնենք, որ Արազ Օզբիլիսը կրասնոդարյան ակումբ էր տեղափոխվել 2012-ի ամռանը: «Կուբան»-ի կազմում անցկացրել է 26 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: