|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Դառնում է կյանքը մեր երկյուղալի,
Տնանկ ենք, սնանկ ենք ինչպես երբեք,
Եվ անգամ տաքսին այս երթուղային
Ծաղրում է, հրճվում որ՝ այսօր մերկ ենք:
Քծնանք է չորս կողմը ու կողոպուտ,
Թալան է, ցինիզմ է, սուտ մահանա,
Եվ մարդը իրերն է կապում անփույթ,
Որ երկիրն իր թողնի ու հեռանա:
Ուժ չունի լիաթոք անիծելու
Եվ կարող է միայն բարեմաղթել՝
Որ մի օր բոմժերն էլ այս եղծելի
Սև օրից՝ ճողոպրած արտագաղթեն:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ