|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Օրեր առաջ Հայաստանի զինվորական դատախազությունը հրապարակեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով առգրավված զենքերի ցանկը, ըստի որի` Սուրիկ Խաչատրյանի տանից խուզարկությամբ առգրավվել էր 9 միավոր զենք:
Այս առնչությամբ yerkir.am-ն այսօր հարց ուղղեց Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանին` ճշտելու համար, թե հնարավո՞ր է զինդատախազությունը ներկայացրած չլինի զենքերի իրական քանակը:
«Սատանան մանրուքների մեջ է թաքնված. զինդատախազությունը հրապարակեց այն զենքերի ցանկը, որը Սուրիկ Խաչատրյանն էր հանձնել»,- ասաց նա և հավելեց, որ եթե իսկապես հայտնաբերեին, ապա քանակն ավելի շատ կլիներ: