|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսպանիան ներողություն է խնդրել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսից նրա ինքնաթիռի համար իր օդային տարածքը փակելու համար: Համապատասխան դիվանագիտական նոտան երկուշաբթի օրը ստացել են Լա Պասում Իսպանիայի դեսպանից. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Իսպանիան խորապես ափսոսում է, որ նման միջադեպ է տեղի ունեցել: Մենք ներողություն ենք խնդրում եւ դրանով համարում իրադրությունը փակված»,- ասել է դեսպանը լրագրողներին:
Սակայն Բոլիվիայի իշխանությունները դեռեւս չեն արձագանքել` ընդունո՞ւմ են ներողությունը, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում` Իսպանիան, հրաժարվել էին իրենց օդային տարածքը տրամադրել Մորալեսի` Մոսկվայից հայրենիք թռչող ինքնաթիռին` մտավախություն ունենալով, որ ինքնաթիռում թաքնվում է ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը: