|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ վարչակազմը մտադիր է ընդլայնել «Մագնիտսկու ցուցակը», որում ընդգրկված են ռուսաստանցի պաշտոնյաներ, որոնց Վաշինգտոնում մեղադրում են մարդու իրավունքների խախտման մեջ և որոշ սահմանափակումներ կիրառում նրանց նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ամերիկացի դիվանագետ Վիկտորյա Նուլանդը` մեկնաբանելով Սերգեյ Մագնիտսկուն հետմահու մեղավոր ճանաչելու որոշումը. հայտնում է France-Presse-ը:
«Դա արդարադատության խղճուկ նմանակում է, եթե ինչ-որ մեկը ջանք է գործադրում մեղավոր ճանաչել արդեն մահացած մարդուն, նրան սպանողին բացահայտելու փոխարեն»,- ասել է Նուլանդը: