|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մեղադրանք է առաջադրվել Սաուդյան Արաբիայի 42-ամյա արքայադուստր Մեշայել Ալայբանին այն բանի համար, որ նա ստրկության մեջ է պահել իր տան աշխատողին. գրում է Newsru.com-ը:
Ըստ նախնական տվյալների` արքայադուստրը 30-ամյա սպասուհուն աշխատեցրել է առանց հանգստյան օրերի` օրը 16 ժամ, դրա դիմաց վճարելով ամսական 220 դոլար` խոստացված 1600-ի փոխարեն: Մեկ տարի շարունակ նա կնոջը ստիպողաբար պահել է իր տանը` նրանից վերցնելով անձնագիրը: Մղձավանջն ավարտվել է, երբ աղախնին հաջողվել է տան մոտակայքից ավտոբուս նստել և ուղևորներին պատմել իր գերության մասին: Վերջիններս օգնել են կնոջը կապ հաստատել ոստիկանության հետ: