|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մորիս անունով կատուն առաջադրվել է մեքսիկական Վերակրուս նահանգի Խալապա քաղաքի ղեկավարի թեկնածու եւ 600 ձայն է հավաքել կիրակի օրն անցկացված ընտրություններում. տեղեկացնում է РИА Новости-ն:
Մորիսի համար Twitter-ում միկրոբլոգ ստեղծողները գրել են, որ ընտրողները հոգնել են բյուրոկրատներից, որոնք ոչինչ չեն անում, միայն քնում ու ուտում են:
Կատվի թեկնածությունն առաջադրելու գաղափարը այնքան է դուր եկել մեքսիկացիներին, որ այլ քաղաքներում անցկացված ընտրություներում Մորիսի անունը ընտրողներն ավելացրել են քվեաթերթիկներում: