|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Facebook սոցիալական ցանցը ծրագրում է իր որոնողական մեխանիզմը թողարկել` Graph Search-ը: Նոր համակարգից նախ կօգտվեն միայն ԱՄՆ բնակիչները, այն կլինի միայն անգլերեն լեզվով:
Facebook-ի կայքում կհայտնվի Graph Search պանելը, որը կունենա որոնողական մեծ տողի տեսք եւ կգտնվի վերին մասում: Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով` որոնողական համակարգը սոցիալական բնույթ ունի. այն ոչ միայն ինչ-որ քոնթենթ է փնտրում, այլեւ հուշում, թե ինչ տվյալներ կհետաքրքրեն օգտատիրոջը կամ նրա շփումների մարդկանց: Դա կլինի հիմնական տարբերությունը Google-ից: