|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիան Եվրոպայի մաս չէ, եւ հարկավոր չէ նրան ընդունել Եվրամիություն. հայտարարել է գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն: Այդպիսով` նախարարը առավելագույնս բաց ու հստակ հասկացրել է, որ Գերմանիան դեմ է Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու հայցը բավարարելուն. տեղեկացնում է bfm.ru-ն:
Անցյալ շաբաթ Գերմանիան ակտիվ ճնշում է գործադրել ԵՄ երկրների քաղաքական ղեկավարության վրա, որպեսզի Բրյուսելը հետաձգի Թուրքիայի հետ բանակցությունների հերթական փուլը, որպես պատասխան այն բանի, որ Թուրքիայում դաժանաբար ճնշել են հակակառավարական ցույցերը: Բանակցությունը նվազագույնը 4 ամսով հետաձգվել են, սակայն նշվել է, որ Թուրքիայի համար ճանապարհը դեպի ԵՄ «դեռեւս բաց» է: