|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը խոսելով 2012 թ. ՎՊ տարեկան հաշվետվության մասին հայտարարել է. «Էկոնոմիկայի նախարարությունում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ նախարարությունը ունեցել է առարկություններ և դրանք պաշտոնապես ներկայացրել է Վերահսկիչ պալատ»:
Վերոհիշյալի կապակցությամբ ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ Վերահսկիչ պալատին և ՀՀ կառավարությանն ուղղված պաշտոնական գրություններով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, վերահսկողության արդյունքների վերաբերյալ, ըստ էության, որևէ առարկություն չի ներկայացրել:
Ավելին` ներկայացվել է հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց: