|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վաղը հայկական երեք թիմեր՝ «Գանձասարը», «Փյունիկը» և «Միկան», կսկսեն իրենց հանդիպումները Եվրոպայի լիգայի 2013/2014 թթ. խաղարկությունում. հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ժամը 19:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կսկսվի «Գանձասար»-«Ակտոբե» հանդիպումը: Երևանի ժամանակով 19:45-ին ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում կմեկնարկի «Տետեքս»-«Փյունիկ» հանդիպումը: Մեր թիմերից վերջինն իր հանդիպումը կանցկացնի Երևանի «Միկան»: Ժամը 22:30-ին Պոդգորիցայի համանուն մարզադաշտում կսկվի «Ռուդար» (Պլևլյա, Մոնտենեգրո)- «Միկա» հանդիպումը: