|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մահմեդական սրբազան Ռամադան ամսին Մեծ Բրիտանիայի պետական հեռուստատեսությունը պատմության մեջ առաջին անգամ կհեռարձակի մուեձինի` աղոթք սկսելու կանչը: Այդ մասին երեկ հայտնել է Channel 4-ի տեղեկատվական ծրագրերի տնօրեն Ռալֆ Լին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Որոշումն ընդունվել է մայիսի 22-ին Լոնդոնում իսլամականների կողմից բրիտանացի զինծառայողի սպանությունից հետո սրված միջկրոնական հարաբերությունների ֆոնին:
Հուլիսի 9-ից, երբ սկսվելու է Ռամադանը, հեռուստաալիքը ամեն օր 00:03-ին հեռարձակելու է աղոթականչը: Ռամադանի առաջին օրն այն կրկվելու է 4 անգամ: Միաժամանակ ներկայացվելու է 20 վայրկյան տեւող տեսահոլովակ, որը ոչ մահմեդականներին հիշեցնելու է իսլամական պահքի սկսման մասին: