|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոսկվան չի ճանաչի Կոսովոյի անկախությունը. այսօր, ըստ ИТАР-ТАСС-ի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը` մեկնաբանելով Կոսովոյի իշխանությունների որոշումը աշխարհի 87 երկրների, այդ թվում` Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնելու մասին:
«Մեր սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել. մենք չենք ճանաչում Կոսովոն»,- ընդգծել է դիվանագետը` հավելելով, որ առաջնորդվում են ՄԱԿ Անվտaնգության խորհրդի 1244 բանաձեւով, որը սահմանում է Կոսովոյի նոր կարգավիճակը: