|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին պետք չէ ապաստան տրամադրել, փոխարենը նրան պետք է փոխանակել ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող ռուսաստացիների` Վիկտոր Բուտի և Իլյա Յարոշենկոյի հետ. հայտնում է Интерфакс-ը:
«Ես կարծում եմ` պետք չէ տրամադրել: Նա բավականին երկար մտածեց: Նա պետք է դիմեր Հոնկոնգում Ռուսաստանի հյուպատոսություն և ծնկաչոք աղաչեր ապաստան տրամադրել իրեն, իսկ նա մի ամբողջ շաբաթ իր համար անհոգ ապրում է մեր հյուրանոցում և հիմա նոր հասկացել է, որ պետք է ապաստան խնդրի»,- հայտարարել է Ժիրինովսկին: