|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Մարոզուն անվտանգության ծառայություններին հանձնարարել է ստուգել Եվրահանձնաժողովի բոլոր աշխատանքային տարածքները եւ համակարգչային համակարգերի պաշտպանությունը` պարզելու համար` գաղտնալսող սարքեր կա՞ն, թե՞ ոչ: Այդ մասին, ըստ ИТАР-ТАСС-ի, հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենկիլդեն Հանսենը` ամերիկյան գաղտնալսումների վերաբերյալ սկանդալի համատեքստում:
Բարոզուն նաեւ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնին հանձնարարել է սպառիչ պարզաբանումներ ստանալ Սպիտակ տնից: