|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ոստիկանության պահպանության վարչությունում ինտրիգներ են հասունանում Վովա Գասպարյանի ու Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի յուրայինների՝ Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանի և նույն վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանի միջև, ով համակարգում հայտնի է իր ահռելի ունեցվածքով ու շների բիզնեսով:
Վերջինս ձգտում է վարչության պետի պաշտոնին, սակայն դա անմատչելի է, քանի որ բաղձալի պաշտոնը զբաղեցնում է Գասպարյանի մտերիմը, ով վերջին օրերին հայտնվել է մամուլի թիրախում և հարստությամբ չի զիջում Քեհեյանին:
Ըստ «Հրապարակ»-ի՝ Քեհեյանն այն «համարձակներից» է, ով ոստիկանության ղեկավարության մասին բացահայտ դժգոհություններ է հայտնում: Համակարգում խոսում են, որ հնարավոր է առաջիկայում Քեհեյանի գործունեությունը հայտնվի ոստիկանության ներքին անվտանգության վարչության ուշադրության ներքո: