|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ով գնա Ստամբուլի Թաքսիմ հրապարակ, որտեղ վերջին 20 օրերի ընթացքում շարունակվում էին հակակառավարական բողոքները, կհամարվի ահաբեկչական կազմակերպության անդամ կամ կողմնակից. հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը A Haber-ին տված հարցազրույցում:
Նախարարը քննադատել է արտասահմայան ԶԼՄ-ներին Թուրքիայի իրադարձությունները «չափազանցված» ներկայացնելու համար: «Բազմաթիվ հեռարձակումները, որոնք չէին ընդհատվում անգամ գովազդով, վնաս հասցրեցին Թուրքիայի վարկանիշին: Սակայն այդ երկարաձիգ հեռարձակումների պատճառը ֆինանսական է, եւ դա կբացահայտվի: Միջազգային հեռուստաալիքները, ինչպիսիք են BBC-ն եւ CNN-ը, առանց գովազդի չէին հեռարձակի: Ինչ-որ մեկը ինչ-որ կերպ ֆինանսավորում էր դրանք»,- համարում է Բաղըշը: