|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Քիչ առաջ Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի ունեցավ «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը, որին Հայաստանն այս տարի մասնակցում էր առաջին անգամ` Վահագն Մարգարյանի մասնակցությամբ: Մարգարյանի մենապարը ուներ «Փակուղի» անվանումը:
Ժյուրիի անդամները նշեցին, որ շատ տպավորիչ էր Վահագնի ելույթը, եւ նա բեմի վրա ճախրում էր արծիվի նման:
Ժյուրիի որոշմամբ` 10 մասնակիցներից եզրափակիչ փուլ անցան Սեդրիկ Վերվեուրտը (Նիդերլանդներ ) եւ Ֆելիքս Բերնինգը (Գերմանիա): Այնուհետեւ նրանց մրցեցին «Մենամարտ» փուլում, որից հետո հայտարարվեց, որ մրցույթի հաղթող է ճանաչվում Սեդրիկ Վերվեուրտը, ով վաստակեց 7000 ԱՄՆ դոլար: