|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Փարիզում համատեղ բիզնես է հիմնել Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Հովիկ Աբրահամյանի որդին' Արգամ Աբրահամյանը, ըստ նույն տեղեկությունների՝ վերջերս մեկնել է Ֆրանսիա՝ այդ բիզնեսի հետ կապված ներդրումային փաստաթղթերը ստորագրելու համար:
Աբրահամյանն ու Խաչատրյանը ցանկանում են հյուրանոց բացել: Թերթը փորձել է ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանից պարզել՝ արդյոք նման բան կա: «Դրանք սուտ տեղեկություններ են և չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է Գոհար Պողոսյանը: