|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ ակումբը մտադրված չէ վաճառել Ստեֆան Էլ Շարաավիին և չի ցանկանում գնել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կարլոս Տևեսին:
«Տևեսի գործակալները պետք է հասկանան` եթե իրենց հաճախորդը ցանկանում է խաղալ «Միլան»-ում, ապա նա պետք է համաձայնի ցածր աշխատավարձի: Սակայն մենք չենք հետաքրքրված արգենտինացու ծառայություններով: Ինչ վերաբերում է Էլ Շարաավիին, նա անձեռնմխելի է և չի վաճառվում»,- Գալիանիի խոսքերն է մեջբերում sports.ru-ն: