|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շվեդիայում էլեկտրագնացքների մեքենավարները սկսել են շոգ եղանակին կիսաշրջազգեստ հագնել. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով The Local-ը:
Բանն այն է, որ գործատու ընկերությունն արգելել է աշխատակիցներին կարճ տաբատներ հագնել: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ կիսաշրջազգեստներն ավելի ընդունելի են, քան արգելված կարճ տաբատները, բացի այդ` իրենք չեն կարող խտրականություն դնել կանանց ու տղամարդկանց միջև:
Մեքենավարներից մեկը նշել է, որ ուղևորներն իրենց զարմանքով են նայում, սակայն նրանք պետք է հարմարվեն այդ մտքին: