|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է համագործակցության լայն դաշտի եւ հնարավորությունների առկայությունը ու դրանց արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: